Արխիվային նկարահանումներ


Սումգայիթ. ջարդերի ժամանակագրություն

Սումգայիթ. ականատեսների վկայությունը

Իմ աչքի առջև սպանել են երկու եղբայրների։ Վալերի Ավանեսյանին, ծնված 1957թ., ով իմ համադասարանցին էր, և Ալիկ Ավանեսյանին, ծնված 1955թ.։ Միաժամանակ ծանր վիրավորել են նրանց հորը, ջարդել են նրա ճակատային ոսկորը։ Դա տեղի էր ունենում 3 ժամ շարունակ՝ երեկոյան ժամը 23.00-ից մինչև գիշերվա ժամը 02.00-ը։ Եղբայրներին սպանելիս՝ այդ երեք ժամերի ընթացքում, նրանց ուղղակի գազանաբար ջախջախում էին։ Հենց մեր պատշգամբի տակ Վալերին փորձեց փախչել։ Նրան կենգնեցրեցին, գետին տապալեցին և գազանաբար սպանեցին՝ դանակներով, քարերով։ Կարճ ասած, մթության մեջ այդքան էլ պարզ չէր երևում, բայց ես տեսա, որ նրան գազանաբար տրորում էին։ Նաև ուզում էին այրել նրան. նրա գլխի աջ մասն այրված էր։ Նրա եղբայր Ալիկ Ավանեսյանը 30 մետր այն կողմ էր, և այդտեղ էլ նրան նույն ձևերով և նույն գազանությամբ սպանեցին։
Վալերի Գասպարյան, Դեպքերի ականատես

Սումգայիթ. ականատեսներ Ռաշիդ և Արևհատ Թովմասյանների վկայությունները

Գետաշենի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սարգիս Հակոբկեխվյանի վկայությունը

Գետաշեն. «Օղակ» գործողությունը սկսվել է

Սումգայիթ. տուժած Վիտալի Դանիելյանի վկայությունը

Բնակարանը սկսեցին ավերել։ Հետո վերցրեցին ծնողներիս անձնագրերը և կարդացին մի քանի բառ։ Մաքուր ռուսերենով մեկը կարդաց «Դանիելյան»՝ շեշտելով «յան», թերթեց էջը, այնտեղ գրված էր «հայ»։ Եվ ասեց. «Դա արդեն բավարար է»։ Հետո սկսեցին գոռալ, որ եկել են արյուն խմելու։ Ինձ խփեցին՝ սկզբում մահակով, հետո երկաթյա ամրանով։ Հետո ես արդեն ուշքի եկա, փորձեցի նրանց բարձրացնել, բայց իմ ձեռքը ջարդված էր, այդ իսկ պատճառով չկարողացա։ Գնացի մուտք, սկսեցի հարևաններին խնդրել, որ շտապ օգնություն կանչեն, բայց բոլորը մերժում էին և դուռն անմիջապես փակում։
Վիտալի Դանելյան, Զոհվածներ Սեդա և Նիկոլայ Դանիելյանների որդին

Սումգայիթ. Պատմում է Սեդա Դանիելյանի քույրը՝

Կիրակի օրը՝ երեկոյան ժամը 18.30, ոչ մի բան չիմանալով մտնում են տուն։ Հետո մեկը դուռը ծեծում է, ասում է՝ «Դուք հայե՞ր եք», քրոջս ամուսինն ասում է՝ «Ո՛չ, մենք թուրքեր ենք», և նա հեռանում է։ Մի քանի րոպե անց հեռախոսով զանգում են՝ «Կոլյա, տա՞նն ես», պատասխանում է՝ «Տանն եմ», նրան ասում են՝ «Դե տնից դուրս չգա՛ք, մի քանի րոպեից գալու ենք ձեզ վերցնելու»։ 10-15 րոպեից մոտ 25 հոգի մտնում են տուն և սկսում նրանց ծեծել։ Ծեծելուց հետո դուրս են հանում բակ, ամուսնուն իսկույն սպանում են, երեխայի գլխին 5 անգամ խփում են, նրան շատ ծեծում են։ Նրանց գնալուց հետո մի քանի հոգի նորից գալիս և տեսնում են, որ քույրս շարժվում է։ Երբ քույրս տեսնում է նրանց մոտենալիս, երեխային ծածկում է իր մարմնով։ Քրոջս երեսին ողջ տեղ չկար, երեսը չէր երևում։ Թե ինչպես են մահացրել նրան։
Վիկտորիա Գրիգորյան, սպանված Սեդա Դանիելյանի քույրը.




Armenia

Կայքը ստեղծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության Կենտրոնի աջակցությամբ։

stop

Կայքը ստեղծվել է "Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն" հասարակական կազմակերպության աջակցությամբ


karabakhrecords

Copyright © KarabakhRecords 2010

fbtweetyoutube

Կայքի խմբագրությունը պատրաստ է քննարկել տվյալ իրադարձությունների հետ կապված բացառիկ նյութի առցանց տեղադրելու մասին ցանկացած առաջարկություն։

E-mail: [email protected]